
2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացվել 6190 դիմում։ Այդ դիմումներից կայացվել է իրավախախտման մասին 67 որոշում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախորդ տարիներին իրավախախտման որոշումները եղել են ավելի շատ՝ տատանվելով 72-140-ի սահմաններում։
Չլուծված և առկախ հայցադիմումների քանակով՝ 21.600 դիմումով, Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը։
2024-ին Թուրքիայի վերաբերյալ ՄԻԵԴ-ին է ներկայացվել 4450 հայցադիմում։ Ըստ այդմ՝ 46 երկրների թվում Թուրքիան իր բնակչության թվի համեմատ և ստացած դիմումների քանակով 24-րդն է։
Հայցերի քանակով երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդը՝ Ուկրաինան։