
«Համագործակցության տարիների փորձ ունենք, և պատրաստ ենք քննարկելու ոչ միայն հեպատիպների դեմ պայքարում տարվող աշխատանքները, այլև ընդլայնելու գործակցությունն առողջապահության ոլորտում»,- ողջունելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության պատվիրակությանը` նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
«Հյուրերը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում` hեպատիտ Ց-ի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ:
Կարևորելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը` Լենա Նանուշյանը նշել է, որ տվյալ ուղղությամբ Հայաստանում գործում է Վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2023-2026 թվականների ազգային ծրագիրը, որի միջոցառումների շրջանակում տարեկան շուրջ 1000 պացիենտի բուժման նպատակով տրամադրվում են հակավիրուսային նորագույն սերնդի դեղեր:
Կողմերը քննարկել են առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման համատեքստում նմանատիպ այլ ծրագրեր ներդնելու, ինչպես նաև կրթական ու գիտական բաղադրիչի, ընտանեկան բժիշկների գործառույթների, հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված ուղեցույցների, գործելակարգերի, ալգորիթմների, ռեգիստրների վարման առումով փորձի փոխանակման հնարավորությունը և հարակից այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ: