
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նորմալ պրակտիկա է անվանել այն, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կտեղեկացնի ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքների մասին։
«Իհարկե, Միացյալ Նահանգները, որպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նախաձեռնող երկիր, Ջիդդաում այսօրվա շփումներից հետո արդյունքների մասին կտեղեկացնի ռուսական կողմին, դա նորմալ պրակտիկա է: Իսկ երբ և ինչպես դա կանի ամերիկյան կողմը, մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք»,-ասել է նա։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը նախապես պատրաստվում է մարտի 13-ին մեկնել Մոսկվա։