ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր անդամ կընտրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փետրվարի 28-ին կայացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Մարիաննա Բաղինյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշումն արդեն ուղարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ առաջիկա ԱԺ լիագումար նիստում առաջադրի Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔՊ-ականները մտադրված են այս անգամ Մարիաննա Բաղինյանին ընտրել ԿԿՀ անդամի պաշտոնում, որի գլխավոր ջատագովը ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է։

Նշենք, որ 34 ամյա Մարիաննա Բաղինյանը 2021 թվականից աշխատում է ԿԿՀ Բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս