«Թուրքիան ԵՄ-ի և դրա «նյութական, բարոյական ընդարձակման» կարիքը չունի»,- հայտարարել է Էրդողանի տնտեսական հարցերով խորհրդատուն՝ Daily Star-ում տեղադրված իր հոդվածում:
«Նոր աշխարհը երեք հիմնական մասին է բաղկացած լինելու. Ամերիկա մայրցամաքից, Թուրքիա-Ռուսաստան-Եվրասիա-Միջին Արևելք և Չինաստան-Հնդկաստան-Իրան շղթայից»,- գրում է Էրդողանի խորհրդատուն:
Նա նշել է, որ Թուրքիան «օգտագործվել է» Եվրոպայի կողմից տարիներ շարունակ՝ ընթացքում հալածվելով և քարկոծվելով:
«Ամերիկա մայրցամաքը ինքնին հզորություն է ներկայացնում և այն գնալով կհզորանա: Նոր հակակշիռում Եվրոպա չի լինելու ՝միայն Ամերիկա, իսկ նյութական, բարոյական ընդարձակումը մեզ համար բեռ է»,- ասել է նա: