Դեռևս նախարարական աթոռներ զբաղեցնող պաշտոնյաները կառավարության նիստից հետո այդպես էլ չկարողացան պատասխանել հարցին, թե ո՞ւմ են տեսնում վարչապետի պաշտոնում:
Տպավորությունն այնպիսին էր, որ ՀՀԿ-ում ոչ թե կարծիքների համադրմամբ են նոր վարչապետի թեկնածությունը առաջադրելու և հավանություն տալու, այլ բոլորը առայժմ սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը:
Ամեն դեպքում գործադիրի շենքից դուրս եկող պաշտոնյաները կաշկանդված էին ու սովորականի նման խուսափելով էին պատասխանում լրատվամիջոցների հարցերին:
Մանրամասները ՝ տեսանյութում