«Հետճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսական աճն արդեն իսկ շատ լավ արդյունք է»:
Հայաստանի տնտեսական աճը, ինչպես միշտ եւ ընդհանուր առմամբ, լրջագույն կասկածի տեղիք է տալիս: Աշխարհն էլ խոսում է ճգնաժամի նոր ու ոչ պակաս ահարկու փուլի անխուսափելիության մասին: Սակայն խոշոր գործարար համարվող «Սարգիս Կարոլինա»-ի Սաքոյի պարագայում ստացվում է, որ մեզ հաջողվել է շրջանցել աշխարհի տնտեսությունների կրած հարվածի սեփական մասնաբաժինը: Թե ինչպես, չարժե մանրամասնել: Համենայնդեպս, նման գործարարների ինքնավստահությունը ոչինչ չի թողնում ենթադրել, քան համոզված լինել, որ նրանք ինչ-որ ելքեր են գտել` նաեւ նոր ճգնաժամը շրջանցելու: Իսկ ՀՀ քաղաքացին շարունակում է քաշել ճգնաժամի «լուծը»: