ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վերջին նիստով ավելի քան 79 մլն 300 հազար դրամ է տրվել Սեւանի թերակղզում գտնվող նախագահական ամառանոցում ԱԱԾ ՊՊԾ զինանոց կառուցելու համար: Ավելին, այս տարվա հուլիսին էլ, կառավարության N 918-Ն որոշման համաձայն, ամառանոցի հիմնանորոգման աշխատանքների համար տրվել է 140 մլն դրամ: Մինչդեռ քաղաքական շրջանակներում գրեթե բոլորին է հայտնի, որ ամառանոցում կապիտալ շինարարությունն իրականացվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր` Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի ֆինանսական միջոցներով: Հավանաբար Կ.Կարապետյանի հրաժարականից հետո եղբայրը դադարեցրել է ֆինանսավորումը, ու հիմա զինանոցի աշխատանքներն ավարտին են հասցվում արդեն բյուջետային միջոցներով: Ստացվում է, որ մի կողմից պետական բյուջեից ամառանոցի անվան տակ գումարներ են դուրս գրվել ու անհետացել, մյուս կողմից Սամվել Կարապետյանի գումարներն են ծախսվել այնտեղ:




Լրահոս