ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում չեն վճարում մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների կրթաթոշակները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ պարզաբանմամբ` հայտարարելով, որ ինքը ոչ միայն հրահանգել է արագ լուծել այդ հարցը, այլեւ մյուս բուհերի ռեկտորներին հանձնարարվել է հետեւել, որ կրթաթոշակները չուշանան: Բանից պարզվում է` Տնտեսագիտական համալսարանում նախարար Աշոտյանի հանձնարարականներն արհամարհել են, եւ առ այսօր ուսանողները չեն ստացել իրենց կրթաթոշակը: Ճիշտ այնպես, ինչպես նախարարի հանձնարարականներն արհամարհում են նաեւ դպրոցները: Թեեւ Աշոտյանը բազմիցս ասել է, որ դպրոցներում արգելված է դրամահավաքը, սակայն այդ արատավոր երեւույթին ականատես ենք լինում ամեն քայլափոխի: Այնպես որ, Աշոտյանը ճիշտ կաներ` բացի պոպուլիստական հայտարարություններից ու հանձնարարություններից, նաեւ հետեւեր` արդյոք կատարում են իր ասածները:




Լրահոս