Դեռ վաղ է խոսել Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պատրաստ ենք փոքր քայլեր սկսել՝ Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար, բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Մի քանի նման նախաձեռնություններ են առաջարկվել Ադրբեջանին վրացի գործընկերների կողմից, և Բաքուն արդեն տվել է դրական պատասխան։ Այժմ սպասում ենք Երևանի արձագանքին։ Օրինակ, լրագրողների փոխայցելություններ, անդրսահմանային գետերի շահագործման հարցում համատեղ քննարկումներ»։
Խոսելով Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերի մասին՝ Ալիևը նշել է․
«Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ունի ռազմավարական գործընկերության համաձայնագրեր։ Իսկ Հայաստանը ինքն է իր ագրեսիայի ու օկուպացիայի պատճառով զրկվել տրանզիտ երկիր լինելու հնարավորությունից»։






























