Armenian text to speach

Միրզոյանն ու Ռուբինյանը Թուրքիա են մեկնում. ինչի են մասնակցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Թուրքիայում ապրիլի 11-ին մեկնարկող Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Մենք տեղեկացանք, որ նրանց անուններն ընդգրկված են մասնակիցների ցանկում։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահը նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացն է: Վերջինս մարտին Թուրքական «NTV» հեռուստաալիքին ասել էր, որ Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից ցայսօր չի փոխվել։

«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակում»,-ընդգծել էր Ռուբինյանը։

Խոսելով կարգավորման գործընթացից՝ հայկական կողմի բանագնացը ևս մեկ անգամ շեշտել էր, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց որևէ նախապայմանի։

Սոնա Գրիգորյան




Լրահոս