Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Ստամբուլի քիմիական նյութերի պահեստում․ հրդեհի հետ մեկտեղ պայթյուններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստանբուլի Միլաս փողոցում գտնվող քիմիական պահեստում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել։ Տարածքում պայթյուններ են եղել, և կրակը տարածվել է նաև մոտակա մեքենաների վրա։

Հրդեհի վայր են ուղարկվել մի քանի հրշեջ խմբեր։

CNN TURK-ի թղթակից Էմրահ Չաքմաքը դեպքի վայրից հաղորդել է․ «Հրդեհի հետ մեկտեղ պայթյուններ էլ են եղել։ Երկինքը ծածկված էր սև ծխով։ Մի քանի րոպե առաջ ուժեղ պայթյուն է լսվել։ Սա այն վայրն է, որտեղ քիմիական նյութեր են գտնվում։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են բոցերը բուռն կերպով բարձրանում դեպի երկինք։ Սա հանդիսանում է արդյունաբերական գոտի։ Մենք պարզեցինք, որ այրվող մեքենաները գտնվել են մոտակա ռեստորանի կայանատեղիում»։

Պայթյունի ժամանակ շրջակա ճանապարհները փակվել են։

Անի Վարդանյան

 

 




Լրահոս