Armenian text to speach

Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է, Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 32 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և դրա դիմաց ավտոմեքենաներ են այրվում։

Ժամանել է Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա հրշեջները մարել են այն։

Ավտոմեքեներից մեկը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, մեկն էլ մասամբ այրվել ու ջերմահարվել է։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժաներ չկան։




Լրահոս