Armenian text to speach

Coffee House ընկերության վերաբերյալ խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Coffee House Company-ների երևանյան բոլոր մասնաճյուղերը փակ են և կողպված։ Ընկերության աշխատակիցները խուճապի մեջ են։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ArmLur.am-ին փոխանցեցին հետևյալը․

«Պեկ-ն իրականացրել է հսկողական աշխատանք, որևէ այլ ՝ օրենքով չնախատեսված գործողություններ չեն ձեռնարկվել Պեկ աշխատակիցների կողմից տվյալ ընկերությունում, իսկ ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե։ Մյուս բոլոր մեկնաբանությունները Պեկ տիրույթից դուրս են։»

Իսկ ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:

Աննա Սրապիոնյան




Լրահոս