Armenian text to speach

«ԿԱՐՈՂ Է ԿՐԱԿԵՆ, ԲԱՅՑ ՎՆԱՍ ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ». ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր ՔՊ-ական Մարինա Ղազարյանի հետ: Հետաքրքրվել ենք, թե ինչ իրավիճակ է Սյունիքի մարզում, կրակոցներ կան թե ոչ:

 

-Տիկի’ն Ղազարյան, Դուք գնացել էիք Սյունիք, ի՞նչ վիճակ էր այնտեղ: Նախօրեին՝ գիշերը, կրկին կրակոցներ են հնչել: Ի՞նչ կասեք:

-Սյունիքում նորմալ վիճակ էր: Կրակոցներից տեղյակ չեմ: Միայն ասեմ, որ միշտ խոսվում է կրակոցների մասին. մենք հետաքրքրվել ենք, ես` ինքս  պաշտպանության նախարարությունից տեղեկացել եմ, որ կրակոցները ոչ թե մեր կողմի ուղղությամբ են, այլ սահմանից այն կողմ:

-Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել  է Խնածախի մշակույթի տան վրա: Ի՞նչ կասեք:

-Ես տեղյակ չեմ, քանի որ գիշերն եմ եկել Երեւան:

-Դուք Սյունիքի մարզի ո՞ր հատվածում եք եղել:

-Գնացել եմ Որոտան:

-Խնածախ գնացե՞լ  եք:

-Ոչ, չեմ գնացել:

-Ինչու՞ չեք եղել Խնածախում եւս:

-Օրակարգը շատ հագեցած էր: Մենք նախնական պայմանավորվածություններ ունեինք, թե որտեղ եւ ում հետ պետք է հանդիպեինք:

-Այսինքն, փաստացի, որտեղից կրակոցի ահազանգ կա, հենց այդտեղ չեք եղել:

-Դրա համար կան համապատասխան օղակներ. մարզպետն է գնում:

-Չէ՞ որ Դուք էլ պատգամավոր եք, տիկի՛ն Ղազարյան:

-Հասկանում եմ, բայց ես էլ ունեմ տեղեր գնալու պայմանավորվածություններ: Այնպես չէ, որ մենք արհամարհում ու չենք գնում: Անպայման կգնանք:

-Իսկ Սյունիքում ինչպիսի՞ տրամադրություններ էին:  Բնակիչներն ասում են, որ իրենք անդադար լսում են կրակոցներ, նրանք ահազանգում են, որ այսպես ապրել չեն կարող: Դուք զրուցե՞լ եք բնակիչների հետ: Ի՞նչ են խոսում:

-Մենք ուր գնում  ենք՝ միշտ չէ, որ բարձրաձայնում ենք, թե որտեղ ենք եղել: Իհա՛րկե խոսում ենք մարդկանց հետ, կապի մեջ ենք լինում: Ես կարծում, որ պետք չէ վախեցնել մարդկանց:

-Դուք ասում եք, որ Խաղաղության պայմանագիր եք ստորագրում, գնում եք խաղաղության, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ սահմանում անդադար կրակոցներ են հնչում: Ինչպես ե՞ք այսպես խաղաղության գնում:

-Կարող է եւ կրակեն, բայց վնաս չեն հասցնում մեզ: Հիմա մենք պետք է ստիպենք Ադրբեջանին, որ Խաղաղության պայմանագիրը կնքի:

-Ինչպե՞ս եք ստիպելու:

-Կան մարմիններ, որոնք զբաղվում են այս գործընթացով, եւ ես չափազանց շատ եմ ուզում, որ խաղաղություն լինի:

 Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԸ

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաեւ «Իմ հզոր համայնքի» ավագանու թեկնածու Սուսաննա Մկրտչյանը:

 

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ երկուսի թեկնածությունն էլ, որպես ավագանու անդամի թեկնածուների, ուժը կորցրած է ճանաչել:

Այսպիսով՝ Գյումրու ավագանու ընտրված անդամներ են գրանցվել.

 

«Քաղաքացիական պայմանագրից»

  1. Մինասյան Սարիկ
  2. Մկրտչյան Վահագն
  3. Բարսեղյան Էմմա
  4. Անանյան Լեւոն
  5. Արամյան Շավարշ
  6. Հարությունյան Քնարիկ
  7. Մանուկյան Հովհաննես
  8. Բաղդասարյան Էդգար
  9. Հայրապետյան Գալյա
  10. Հակոբյան Անդրանիկ
  11. Բեգզադյան Նարեկ
  12. Բեյբուտյան Աստղիկ
  13. Դավթյան Վահան
  14. Նազարյան Լուսինե

 

Հայաստանի կոմունիստական

կուսակցությունից

  1. Ղուկասյան Վարդան
  2. Առաքելյան Ավետիս
  3. Անանյան Լուսինե
  4. Ղուկասյան Գեւորգ
  5. Սահակյան Սեդրակ
  6. Մեսրոպյան Նարինե
  7. Հարությունյան Արտակ
  8. Լալազարյան Կարինե

 

«Մայր Հայաստան»

կուսակցությունների դաշինքից

  1. Սիմոնյան Կարեն
  2. Մուրադյան Աննա

«Մեր քաղաքը» դաշինքից

  1. Ադամյան Սվետլանա
  2. Գեւորգյան Հովհաննես
  3. Գասպարյան Լիզա
  4. Գրիգորյան Կարեն
  5. Բադալյան Կարեն
  6. Եդիգարյան Վարդան

 

«Իմ հզոր համայնք»

կուսակցությունից՝

  1. Մխիթարյան Ռուբեն
  2. Կիրակոսյան Վահե

3.Մոսոյան Սուսաննա

Նշենք, որ նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին:

Հիշեցնենք, որ Գյումրիում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

 

 

 




Լրահոս