Armenian text to speach

Հութիները հրթիռակոծել են Իսրայելի հարավում գտնվող ավիաբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եմենի հյուսիսում կառավարող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազայի վրա Պաղեստին-2 հիպերձայնային հրթիռով:

«Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազայի դեմ: Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ», – ասվում է հութիների զինված ուժերի հայտարարության մեջ:

Նրանք նշել են, որ հրթիռը հասել է իր թիրախին, և հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել կանգնեցնել այն։




Լրահոս