2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, ՀՀ ազգային ժողովի բակում բռնության է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կողմից:
Անդրադառնալով այս դեպքին՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատապարտում է կատարվածը:
«Իհարկե, անընդունելի է կատարվածը և տարակուսելի է, որ իրավապահները փութաջանորեն գործեցին հենց այս դեպքով՝ անմիջապես հասարակությունից մեկուսացնելով Սուքոյանին: Լավ կլիներ, որ մշտապես նման օպերատիվ կերպով գործեին իրավապահները, երբ խոսք է գնում նաև այլ լրագրողների նկատմամբ իրականացված բռնության դեպքերին»,- ասաց Թովմասյանը:





























