Armenian text to speach

Մասիվի թաղապետի, Արթուր Չախոյանի ու մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո նախաձեռնված քրեական վարութով բոլոր 4 մեղադրրյաների նկատմամբ՝ այդ թվում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ակտիվիստ Արթուր Չախոյանը օրեր առաջ Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի էր ենթարկվել։ Մասիվի թաղապետը բռունցքներով հարձակվել էր Չախոյանի վրա։

Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Խոսքը ակտիվիստ Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի մասին է:




Լրահոս