Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր 18-ամյա թոռնիկը ինչո՞ւ էր վթարի վայրում` այլ ոչ բանակում․ Գագիկ Մելքոյանը՝ իր հետ կատարված վթարի և թոռնիկի` ղեկին լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ՝ իր մասնակցությամբ վթարի մասին։

Հիշեցնենք, որ Երեւանի լենինգրադյան փողոցում ավտովթար էր տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Հայտնել էր NEWS.am-ի թղթակիցը:

Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:

«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Նա այս պահին գտնվում է ավտոմեքենայի սրահում:

Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք այս պահին աշխատանքներ են իրականացնում, ըստ երեւույթին արձանագրություն են կազմում:

Նշենք, որ ամենաքիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ նա եղել է ամենավերջինը եւ աննշան է վնասվել:

Ավելի ուշ Գագիկ Մելքոնյանը մեկ այլ ավտոմեքենայով հեռացավ դեպքի վայրից:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս