Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները փնտրում են Ռուսաստանի հայերի միության նախագահի պարգև ստացած զենքը. գործընթաց է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանին պարգեպատրած զենքի մասով իրավապահները գործընթաց են սկսել։

2002 թվականին Արա Աբրահամյանը ԼՂ նախագահի կողմից պարգևատրվել է «22 ՄԱԳՆՈՒՄ 018485» տիպի ռևոլվերով թմբուկավոր ատրճանակով։

Արդյունքում իրավապահները վերջինիս հետ կապ չեն կարողացել հաստատել և պարզաբանում ստանալ զեքի գտնվելու վայրի մասին, ուստի հետագա հսկողությունը սահմանելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում զենքը հաշվառվել է, որպես վերահսկողությունից դուրս մնացած, ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Արա Աբրահամյանին մոտ 3 ժամ թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, նա գտնվում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի VIP գոտում։ Այնուհետև առանց որևէ բացատրության թույլատրեցին։ ArmLur.am-ին նյույնպես չհաջողվեց կապ հաստատել նրա հետ,կապ հաստատելու դեպքում կճրապարակենք նրա մեկնաբանությունը ևս։

Քնար Մանուկյան




Լրահոս