Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի է ունենալու հայ գործարարների ավանդական ճաշկերույթը, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ ծրագրերի համար Սերժ Սարգսյանի ներկայությամբ իրենց նվիրատվությունները կանեն Ռուսաստանում բնակվող հայազգի գործարարները: Նկատենք, որ ամեն տարի ճաշկերույթը տեղի էր ունենում մինչեւ լոսանջելեսյան հեռուստամարաթոնը, սակայն այս տարի այդ կարգը խախտվեց, եւ ճաշկերույթը կկայանա դրամահավաքից մոտ մեկ շաբաթ անց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը վերջին օրերին ակտիվ աշխատանք է տանում` հավաքագրելով եւ համոզելով ազգությամբ հայ ռուսաստանաբնակ գործարարներին, որպեսզի նրանք մասնակցնեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին աջակցող ճաշկերույթին: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ըստ էության, հաստատեց «Ժողովուրդ»-ի լուրը` ասելով, որ ՀՀ դեսպանատները մշտապես աջակցում են հիմնադրամի դրամահավաքին, սակայն առաջարկեց չօգտագործել «հավաքագրել» բառը, քանի որ այն դեսպանի պարագայում ոչ կոռեկտ ձեւակերպում կարող է համարվել:
Այս իրադարձության մեջ հետաքրքիրը, թերեւս, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի պարագան է: Նա Հայաստանի երբեմնի ամենամեծ «դոնորն» էր: «Երբեմնի», քանի որ եղբոր` Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո կարծես սառել են ոչ միայն թիմի հետ նախկին ջերմ հարաբերությունները, այլեւ Սամվել Կարապետյանի ֆինանսավորումը: Եւ քանի որ վերջինս դեռ Դուբայում է, ուստի «Ժողովուրդ»-ին չհաջողվեց տեղեկանալ` մասնակցելու է մոսկովյան ճաշկերույթին, թե ոչ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՇ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ