ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել իր և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձերը 2,65 անգամ բարձրացնելու վերաբերյալ. հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին՝ հայտնում է bbc.co.uk-ը:
Այս տարի Պուտինն արդեն բարձրացրել էր ռուսաստանյան պաշտոնյաների աշխատավարձերը: Համաձայն օրերս հրապարակված հայտարարագրի՝ 2013-ին ռուսաստանյան նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 2 մլն ռուբլի (56,2 հազար դոլար)` ավելի պակաս, քան 2012-ին:
Մեդվեդևը ևս անցած տարի ավելի քիչ գումար է վաստակել, քան 2012-ին` 4,26 մլն ռուբլի` 5,8 մլն-ի դիմաց:
Համեմատության համար նշենք, որ 2013-ին Բարաք և Միշել Օբամաների համատեղ եկամուտը կազմել է 481 098 դոլար: Ընդ որում, այդ գումարից 98 169 դոլարը նախագահական զույգը հարկերի տեսքով մուծել է դաշնային բյուջե, 23 328 դոլարը` Իլինոյս նահանգի բյուջե (Օբաման մինչ այժմ պահպանում է իր անշարժ գույքը Չիկագոյում), իսկ 59 251 դոլարը զոհաբերել է տարբեր բարեգործական կազմակերպություններին: