Armenian text to speach

ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի հարցին ի պատասխան  Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով։

Քիչ առաջ գրել էին, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության պաշտոնյաներ են ձերբակալվել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները տնտեսական վարչությունից են։

Ձերբակալվել են կաշառքի գործով։ ArmLur.am-ը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից խոստացան քիչ անց պաշտոնապես հայտնել, թե ինչ է կատարվում։

Քնար Մանուկյան




Լրահոս