Սուրեն Խաչատրյանի տանը հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է. News.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տանը նախորդ տարի հունիսի 2-ին հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ գործի շրջանակներում առայժմ միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է, ում մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝  սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Փաստաբանն ասաց, որ գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու նպատակով, նրանք 14 աշխատանքային օր ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, պահանջել են նաեւ նյութերի պատճենները:

«Եթե միջնորդություններ չանենք, ապա նյութերը կուղարկվի դատախազին եւ մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո այն կուղարկվի դատարան, ամենայն հավանականությամբ՝ գործը դատարանում կլինի մայիսին»,- ասաց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ասաց, որ իրենք թերեւս միջնորդություններ չեն անի, քանի որ այս նախաքննական մարմնին այս գործով չեն վստահում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս