Armenian text to speach

Ֆուտբոլիստ Գոռ Մանվելյանն ավարտված մրցաշրջանը բարդ է որակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Նոա»-ի անդամ Գոռ Մանվելյանի կարծիքով` «Նոա»-ի անցած մրցաշրջանը բարդ ու երկար էր:

«Մեզ համար կարևոր էին թե չեմպիոնությունը, թե գավաթը, քանի որ այս երկու տիտղոսները դժվար են նվաճվում: Այս մրցաշրջանը շատ երկար ու դժվար ընթացք ունեցավ: Բայց մենք մինչև վերջ էլ պայքարեցինք ու հենց դրա շնորհիվ էլ հասանք չեմպիոնությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանվելյանը:

Գոռ Մանվելյանը Երևանի «Նոա»-ի կազմում դարձել է «ոսկե դուբլի» հեղինակ` դառնալով Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող ու երկրի գավաթակիր:




Լրահոս