Ցավալի դեպք Նոյեմբերյանի Բերդավան գյուղի սահմանագոտում: Ապրիլի 15-ին Երկու տղամարդ ծնեբեկ քաղելու համար մտել են սահմանամերձ ականապատ տարածք: Նրանք պայթել են ականի վրա: Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը ստացած վնասվածքներից մահացել է , իսկ Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը վիրավորվել է ոտքից:
Նրան այժմ վիրահատում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:
Ոսկան Սարգսյան