Armenian text to speach

ՀՀ ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ աշխատանքային այցով կգործուղվեն Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ): Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Վաշինգտոն կմեկնեն Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանն ու խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գեղամ Նազարյանը:

 




Լրահոս