Armenian text to speach

10-ից ավելի քննիչներից բաղկացած խումբ. Ինչ է որոշել կոմիտեն Սամվել Կարապետյանի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն, որոշում է կայացվել Սամվել Կարապետյանի գործը քննելու համար՝ 10-ից ավելի քննիչներից բաղկացած քննչական խումբ ձեւավորել։

Ինչ ցուցմունք է տվել Սամվել Կարապետյանը, երբ քննիչը ասել է , որ նա մեղադրվում է իշխանությունը զավթելու մեջ։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն Սամվել Կարապետյանը քննիչին ասել է, որ սա ապօրինություն է, ցանկացած անձ կարող է միացնել իմ հարցազրույցը ու լսել ես որտեղ եմ նման կոչեր հնչեցնում։

Նշենք, որ այս պահին հերթապահ կալանքի դատարանը Ավանի դատարանն է ու ենթադրվում է ,որ Սամվել Կարապետյանին պետք է ներկայացնեն Ավանի դատարան, որ դատարանը քննի նախաքննական մարմնի միջնորդությունը նրան կալանավորելու մասով։

Քնար Մանուկյան




Լրահոս