ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամերիկայի ձայն» լրատվական ծառայության հաղորդմամբ` Նյու Յորքում ձերբակալվել են իտալական մաֆիայի ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել իտալո-ամերիկյան մաֆիայի երկու ազդեցիկ ընտանիքների յոթ անդամներ եւ նախկին Խորհրդային Միության ներգաղթյալներ: Նրանց մեղադրում են փողերի շորթման, ավազակության, ԱՄՆ խարդախ ճանապարհով մուտքի վիզա ստանալու, անօրինական ներգաղթյալներ բերելու եւ կեղծ ամուսնություն ձեւակերպելու մեջ: 20 հոգանոց այդ հանցախումբը զբաղվել է նաեւ Ռուսաստանից եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներից գիշերային ակումբներում անօրինական աշխատանքի տեղավորմամբ:




Լրահոս