Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վայլդբերրիզ»-ը` Հայաստանի 6-րդ խոշոր հարկատու․ որքան հարկ է վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Wildberries-ը ռուսական ծագմամբ, խոշորագույն օնլայն մանրածախ առևտրի հարթակներից է, որը հիմնադրվել է 2004 թվականին Տատյանա Բակալչուկի կողմից։ Այն ներկայումս գործում է մի քանի երկրում՝ ներառյալ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Հայաստանը և մի շարք եվրոպական երկրներ։

Wildberries-ը մուտք է գործել Հայաստան 2020 թվականին և այդ պահից սկսած սկսել է ակտիվորեն ընդլայնել իր վաճառքի և առաքման ցանցը։

2023 թվականի հունվար-դեկտեմբերին պետական բյուջե է վճարել մոտ 26.5 մլրդ դրամի հարկեր, որը 35 անգամ գերազանցում է 2022 թվականի ցուցանիշին։

2024 թվականին առցանց առևտրի հարթակ «Վայլդբերրիզ»-ը հայտնվել է ութերորդ հորիզոնականում՝ վճարելով 21,3 մլրդ դրամ հարկ։

2025 թվականի առաջին եռամսյակում «Վայլդբերրիզ»-ը վճարել է 5,6 մլրդ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վճարած հարկերն ավել են գրեթե 1 մլրդ դրամով։

Հարկ է նշել, որ տնտեսվարողների մեծ մասը պնդում է, որ օնլայն առևտրի հարթակների պատճառով տուժել է իրենց առևտուրը, իսկ վաճառքները նվազել են։

Wildberries-ը կգործարկի իր բանկային քարտերը։ Դրանցով հնարավոր կլինի վճարումներ կատարել ինչպես հարթակում, այնպես էլ օֆլայն եղանակով, հայտարարել է Տատյանա Կիմը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում (ՊՄՏՖ)։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս