Armenian text to speach

Ոստիկանությունը «Հաղթանակի» հետևից է ընկել. հերթը հասավ Վիկտոր Մնացականյանին և Թելման Թադևոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանի իշխանությունը կոշտ գործողությունների նոր ալիք է սկսել ընդդիմախոսների դեմ։

Քիչ առաջ «Հաղթանակ» կուսակցության խորհրդի անդամ Թելման Թադևոսյանը վարչական կարգով բերման է ենթարկվել՝ տեղափոխվելով Երևանի ոստիկանության վարչություն։ Իսկ կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանին ևս կանչ է ուղարկվել՝ ներկայանալու իրավապահներին։

Հարցը պարզ է՝ իշխանությունը փորձում է լռեցնել բոլորին, ովքեր համարձակվում են սատար կանգնել բարերար Սամվել Կարապետյանին և նրա որդեգրած դիրքորոշմանը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու։

Հիշեցնենք, որ «Հաղթանակ» կուսակցությունը օրեր առաջ հանդես էր եկել բավականին ուղիղ ու սուր հայտարարությամբ՝ դատապարտելով Սամվել Կարապետյանի հանդեպ իշխանական վերաբերմունքը։ Այդուհետ, ըստ աղբյուրների, ուժային կառույցներում տագնապ է ազդարարվել՝ յուրաքանչյուրը, ով համարձակվում է բարձրաձայնել Կարապետյանի կամ եկեղեցու պաշտպանությամբ, պետք է հայտնվի թիրախում։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանի կառավարությունը բռնում է «շրջափակման քաղաքականություն»՝ մեկուսացնելով ոչ միայն Սամվել Կարապետյանին, այլև բոլոր նրանց, ովքեր դեռ փորձում են պաշտպանել ազգային արժեքները՝ եկեղեցին, բարեգործությունը և ինքնիշխան ձայնը։

Էմմա Միքայելյան




Լրահոս