Ուկրաինայի արևելքում երեկ տեղի են ունեցել «հակաահաբեկչական օպերացիայի» հայտարարումից ի վեր առաջին բախումները:
Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի օդանավակայանը վերցվել է ուկրաինական դեսանտի հսկողության տակ: Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Սլավյանսկում: Որոշ տվյալների համաձայն՝ քաղաքին է մոտեցել մի քանի հարյուր զինվորական և երկու տասնյակ զրահամեքենա, իսկ ինքնապաշտպանության տեղական ուժերի հրամանատարությունը խոստացել է քաղաքը «երկրորդ Ստալինգրադ դարձնել»:
Մոսկվան այս իրադարձություններին կոշտ արձագանք է տվել՝ մեղադրելով Կիևին քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ, և այն բանում, որ իրադրությունները «սկսում են զարգանալ վատագույն սցենարով»: