Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին քննադատել է Գերմանիային Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած իսրայելական ագրեսիայի վերաբերյալ դիրքորոշման համար՝ նշելով, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի արտահայտություններն հիշեցնում են Հիտլերի հանցագործությունների արդարացումները։
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Գերմանիայի ներքին գործերի նախարարի՝ բռնազավթված պաղեստինյան տարածքներ կատարած այցին, Բաղաեին նշել է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումներն անընդունելի են։
Խոսնակը հատկապես քննադատել է Մերցի հայտարարությունն այն մասին, որ «Իսրայելը բոլորի համար ծանր աշխատանք է կատարում՝ հարվածելով Իրանին»։ «Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում այդ բառը։ Չէի կարծում, որ Գերմանիայի կանցլերը կօգտագործի այնպիսի տերմիններ, որոնք կիրառվում էին Հիտլերի գործողություններն արդարացնելու համար», – ասել է Բաղաեին։
Նա նշել է, որ նման դիրքորոշումը վտանգում է Եվրոպական միության հեղինակությունը։
Անի Վարդանյան
























