Քառյակը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ խորհրդարանական քառյակը շարունակում է համագործակցությունը: Այս մասին խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերի հանդիպումից հետո ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ Ռուստամյանի` խորհրդարանական չորս խմբակցությունները հանդես կգան «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ` պատկերը հստակեցնելու համար: Նա նաև ասել է, որ ՀՀԿ-ն նույնպես կմասնակցի արտահերթին, քանի որ նրանց բացակայությունը ոչ սահմանադրական կլինի:




Լրահոս