![](https://armlur.am/wp-content/uploads/2011/12/07//14844.jpg)
Ռուսական իշխանությունները հայտարարում են, որ նախորդ օրը Մոսկվայի կենտրոնում ձերբակալվածների թիվը 300-ից հասել է 600-ի,-տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։Լրագրողները հավաստիացնում են, որ հատուկ ջոկատայինները գործել են ցուցադրական դաժանությամբ։ Հատկապես դաժանորեն ծեծի է ենթարկվել Коммерсант-ի լրագրող՝ Ալեքսանդր Չեռնիխը։Այժմ ձբակալվածների մեծ մասը գտնվում է ոստիկանական բաժանմունքներում։ Սակայն ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ՝ ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել։Հավելենք, որ ոստիկանությունը չի հստակեցրել, թե մնացած ձերբակալվածներին երբ եւ ինչ մեղադրանք է առաջադրվելու։