Աֆղանստանի նախագահը չեղյալ է հայտարարել իր այցը Մեծ Բրիտանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը չեղյալ է հայտարարել իր այցը Մեծ Բրիտանիա` երկրում տեղի ունեցած երկու խոշոր ահաբեկչական պայթյունների պատճառով:Կրկնակի ահաբեկչությունների հետեւանքով առնվազն 59 մարդ է զոհվել:Նշվում է, որ ահաբեկչական այս գործողություններն  ամենախոշորն են թալիբների իշխանությունը տապալելուց ի վեր:Քաբուլի պայթյունը իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը շիաների համար սրբազան մզկիթի մուտքի մոտ, երբ այնտեղ հավաքված են եղել իմամ Հուսեյն իբն Ալիի սպանության 680- ամյակի հիշատակի արարողությանը` Աշուրային մասնակցելու եկած ուխտագնացները: Պայթյունի հետեւանքով 55 մարդ էր զոհվել եւ 134-ը վիրավորվել: Գրեթե միաժամանակ պայթյուն էր տեղի ունեցել նաև Մազարի Շարիֆ քաղաքի մզկիթներից մեկում, որտեղ չորս մարդ էր զոհվել:




Լրահոս