Ուկրաինան չի մոռանա Հայաստանի «վատությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի haqqin.az լրատվական կայքը հարցազրույց է հրապարակել «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշի հետ, որը վերնագրված է «Մենք շնորհակալ ենք Ադրբեջանից, իսկ Հայաստանին մենք կմտապահենք»:

«Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին աջակցության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք կմտապահենք նրա դիրքորոշումը Ղրիմի բռնագրավման հետ կապված: Ուկրաինացիներն ընդանրապես լավ հիշողություն ունեն», – ասել է Յարոշն ի պատասխան ՄԱԿ-ի բանաձևի հետ կապված քվեարկությանը վերաբերող հարցին:

Մեջբերելով հարցազրույցը, ИА REGNUM-ը հիշեցնում է, որ ուկրաինական վարձկանները ակտիվ մասնակցություն են ունեցել 1991-1993 թթ. պատերազմում:

Ինչպես հայտնի է, գրում է կայքը, առաջին ուկրաինացի վարձկանները հայտնվել են ադրբեջանական բանակում արդեն 1991թ.-ին:

Ընդ որում, ինքը` Դմիտրի Յարոշը հայտնի ահաբեկիչ Դոկու Ումարովի հետ միասին գրոհայինների համար ճամբար էր կազմակերպել ադրբեջանական Զաքաթլի քաղաքում:

Ուկրաինան նաև հակառակ ՄԱԿ-ի բանաձևի, խորհրդային բանակից մնացած մեծ թվով զենք-զինամթերք է մատակարարել Ադրբեջանին:




Լրահոս