Armenian text to speach

ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրիայի հյուսիսում իրականացված ռեյդի ժամանակ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի տարածքում։ Նշվում է, որ ռեյդի ընթացքում ոչնչացվել է «ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ Զիյա Զավբա Մուսլիհ ալ-Հարդանին», ինչպես նաև նրա երկու որդիները, որոնք կապված էին խմբավորման հետ։ Ինչպես նշված է փաստաթղթում, երեքն էլ «սպառնալիք էին ներկայացնում Միացյալ Նահանգների, կոալիցիոն ուժերի, ինչպես նաև Սիրիայի նոր կառավարության համար»։

«Մենք կշարունակենք անդադար հետապնդել ԻՊ ահաբեկիչներին, որտեղ էլ նրանք գործեն», – ասել է CENTCOM-ի ղեկավար Մայքլ Կուրիլան, որի խոսքերը մեջբերվում են հայտարարության մեջ։ «Մեր գործընկերների և դաշնակիցների հետ միասին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հանձնառու է տարածաշրջանին, մեր դաշնակիցներին և մեր ընտանիքին սպառնացող ԻՊ ահաբեկիչների վերջնական ջախջախմանը», – ասել է նա։




Լրահոս