Armenian text to speach

ԻՆՉ ՁԵՎԱՉԱՓՈՎ Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՀՋՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանաբնակ գործարար եւ հայաստանյան խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանը քաղաքականություն մուտք գործելու վճռականություն է դրսեւորում անգամ կալանավայրից։ Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ԱԱԾ «պադվալից» նա արդեն հայտարարել է՝ նոր քաղաքական թիմ է ձեւավորում եւ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը միանշանակ որոշել է ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց միավորվելու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ։ Նպատակ ունի կազմել տարբեր ոլորտների բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած թիմ, որոնք իրական կարողություն կունենան համակարգային բարեփոխումներ նախաձեռնելու։

Կարապետյանի ձեւակերպմամբ, այս թիմը չի լինելու բաժանարար գծերի կողմում։ Նա ընդգծում է՝ պրոֆեսիոնալներ կան նաեւ գործող իշխանության ներսում, եւ նրանք պետք է շարունակեն իրենց գործունեությունը ի շահ երկրի։ Քաղաքական մեկնաբանները դա համարում են առողջ ուղերձ բեւեռացված հասարակության պայմաններում։

Սակայն Կարապետյանի հայտը, ըստ նույն շրջանակների, ուղեկցվում է ոչ այնքան ճիշտ մի հաշվարկով. մեր տեղեկություններով՝ նա մտադիր է հիմնել սեփական մեդիա։ Գործնական փորձը ցույց է տալիս, որ նման քարոզչական հարթակները հաճախ չեն արդարացնում իրենց՝ խոշոր ծախսեր, կարճաժամկետ արդյունավետություն, բարձր աշխատավարձեր ընտրություններից առաջ, եւ ոչինչ՝ հետո։

Այնուամենայնիվ, Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը խաղի մեջ է մտնում։ Նրա քաղաքական հայտը ներկայացված է։ Մնում է պարզել, թե ով է գլխավորելու թիմը. լիդերի հարցը դեռ քննարկումների փուլում է։

 

 

 

 

Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո թեական պատկեր էր ստեղծվել, թե ամեն բան կխաղաղվի, սակայն իրավիճակն ավելի լարվեց։ Երեկ ՀէՑ-ի շուրջ եւս մի սկանդալ «պայթեց». ArmLur.am-ը գրեց, որ ըստ տեղեկությունների՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ՀԷՑ էր կանչել «Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանին, եւ նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել «Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին։ Իրավիճակը դեռ չէր հանդարտվել ՀԷՑ-ում՝ մի շարք նոր նշանակումներ արվեցին, որոնք այդքան էլ պատահական չէին։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտման, երեկ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լեւոն Օհանեսյանը, որն այդքան էլ «պատահական» մարդ չէ։ Լեւոն Օհանեսյանը եղել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրենը. հիմա այդ հիմնադրամը գլխավորում է  ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Ըստ համադրվող փաստերի՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը, որը նախկին իշխանությունների կադրերից է եղել։ Նա 2015 թվականի հունվարի 22-ին եղել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը։ 2017-2019 թվականներին եղել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրենը։ ՀԷՑ-ի իրացման նոր տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ստացվում է, որ ՀԷՑ-ը ոչ միայն «խլվել է», այլեւ «ՔՊ-ացվել»։

 

 

 

 

 

Չնայած այն բանին, որ հայրենի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ՀԷՑ-ը խլել են, ու ամեն բան կարգին է, սակայն իրականում ներսում բավականին լարված իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար, բայց արբիտրաժային դատարանի որոշումը ողջ պլանները խառնել է իրար: Դատարանը կարող է շտապ վերջնական որոշում կայացնել ու Պետրոսյանի բոլոր քայլերն անհաջողության մատնվեն, նրան ստիպեն ձեռնունայն հեռանալ ՀԷՑ-ից: Հիմա իշխանությունները ելք են փնտրում՝ հարցերին արագացված լուծում տալու համար, բայց դեռեւս ապարդյուն: Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝ չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն, որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը: Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը եւ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

 

 

 

Չնայած այն բանին, որ հայրենի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ՀԷՑ-ը խլել են, ու ամեն բան կարգին է, սակայն իրականում ներսում բավականին լարված իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար, բայց արբիտրաժային դատարանի որոշումը ողջ պլանները խառնել է իրար: Դատարանը կարող է շտապ վերջնական որոշում կայացնել ու Պետրոսյանի բոլոր քայլերն անհաջողության մատնվեն, նրան ստիպեն ձեռնունայն հեռանալ ՀԷՑ-ից: Հիմա իշխանությունները ելք են փնտրում՝ հարցերին արագացված լուծում տալու համար, բայց դեռեւս ապարդյուն:

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝

չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն,

չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը,

չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին,

չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,

չհայտարարել եւ չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,

չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները,

որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

 

Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը եւ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, եւս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս եւս դիմել է արբիտրաժային դատարան:

 




Լրահոս