Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կա՛մ ամբողջությամբ կտրվել է իրականությունից, կա՛մ խելագարվել է,- նման կարշիք է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայի նախագահի` ABC հեռուստալիքին տված հարցազրույցին , որում վերջինս ասում է. ” Մենք չենք սպանում մեր մարդկանց: Աշխարհում ոչ մի կառավարություն չի սպանում իր մարդկանց, եթե իհարկե նրա գլուխ խելագար չէ կանգնած”: Մեկնաբանելով նրա խոսքերը Թոները ասել է, որ նա կամ խելագար է , կամ իրականությունից կտրված: Հիշեցնենք, որ ABC հեռուստաընկերությանը տված Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի այսօր:
Սիրիայի նախագահը կամ խելագար է կամ իրականությունից կտրված
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ