ՀՀԿ ԳՄ նիստն արդեն ավարտվեց:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն հարգում է ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշումը և կոռեկտ է համարում բոլոր մեկնաբանությունները:
«ՕԵԿ-ի իրավունքն է իր ուզած մեկնաբանությունները տալ:
Միշտ չէ որ յուրաքանչյուրը մի գետը 5 անգամ է մտնում:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի հարցին, մենք դեռ ժամանակ ունենք քննարկելու թեկնածուի հարցը, և օրենքով սահմանված ժամկետներում կհաստատենք որոշումը»,-ասել է Շարմազանովը:
Նա չի ցանկացել խոսել ՕԵԿ 3 նախարարների հեռանալու և ՕԵԿ-ի՝ ընդդիմության մաս դառնալու մասին: Միայն նշել է, որ եթե իշխանություն չես, ուրեմն՝ ընդդիմություն ես:
Նիստի վերջում ՀՀԿ-ականները շնորհավորել են Տարոն Մարգարյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը չի մասնակցել նիստին: