«Կոալիցիան շատ միասնական է»:
Փաստորեն, որքան ներիշխանական հակասությունները շատանում են, այնքան ՀՀԿ-ն ավելի լավատես է դառնում: Հանրապետական պատգամավորն այսպիսով հերքում է կոալիցիայի մահվան մասին անընդհատ շրջանառվող լուրերն ու կանխատեսումները: Ըստ այս օրենսդիրի` կոալիցիան ոչ միայն դեռ գոյություն ունի, այլեւ նույնիսկ շատ միասնական է: Ինչ խոսք, լավ է, որ մարդն ի վիճակի է ոչ միայն ինքն իրեն, այլեւ հասարակությանը հույս տալ, թե ամեն ինչ կարգին է: Թերեւս լավ կլիներ, որ Հարությունյանն իր խոսքերին իրավական «ընթացք» տար` բացատրելով, որ կոալիցիոն հուշագիրը` որպես այդպիսին, դեռեւս պահպանվում է: Ի վերջո, «բարաթն» ավելի «զորավոր» է: