Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թրամփը վերջին նախազգուշացումն է արել. ի՞նչ է սպասվում Գազայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու բոլոր պատանդների ազատ արձակման, պատերազվի դադարեցման, Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման հարցը։ Շարժումը նաև շեշտել էր, որ ողջունում է անկլավում ագրեսիայի դադարեցման ուղղված ցանկացած նախաձեռնություն:

Սրան զուգահեռ ՀԱՄԱՍ-ը նաև երաշխիքներ է պահանջել, որով Իսրայելը պարտավորված կլինի կատարելու համաձայնագրի պայմանները և այն խախտելու պարագայում կկրի համապատասխան պատժամիջոցներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ անդրադառնալով հակամարտությանը՝ նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդունի Գազայում հակամարտության ընդունման իր պայմանները և հավելել, որ սա իր վերջին նախազգուշացումն է:
Թրամփի նախազգուշացմանը զուգահեռ էլ Ալ Ջազիրայի հաղորդմամբ է, որ միայն այս գիշեր Գազա քաղաքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս