Armenian text to speach

Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNFPA) ղեկավար Լուսինե Սարգսյանին։
Կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտներում իրականացվող քաղաքականությանը, գենդերային հիմքով բռնության, ընտանեկան բռնության, սեռական ոտնձգությունների կանխարգելման գործուն գործիքակազմերի ներդրման ու շարունակական կատարելագործման կարևորությանը, անազատության մեջ գտնվող կանանց կրթության ու զբաղվածության ապահովման, վերասոցիալականացման ծրագրերին, նոր գործարկված ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտի աշխատանքներին։



Լրահոս