![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/առտյռտայ.jpg)
Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» այսօր կմրցի «Մայնցի» հետ։
Դորտմունդցիների պաշտոնական կայքում ներկայացված է հավանական մեկնարկային կազմը, ըստ որի Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության ձախ եզրում։
Թիմի մարզիչն իր հարցազրույցում նշել էր, թե այդ կերպ ցանկանում են Մխիթարյանին փորձել տարբեր դիրքերում:
«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Օլիվեր Կիրխ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Յոնաս Հոֆման, Ռոբերտ Լևանդովսկի։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին։