250 միլիոն եվրո` Մեսսիի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Սիթին»  250 միլիոն եվրո են առաջարկում Լիոնել Մեսսիին:

Ոսկե գնդակի քառակի դափնեկիրը ոչ մի կերպ չի կարողանում պայմանավորվել Բարսելոնայի հետ` նոր պայմանագրի վերաբերյալ:

Այս իրավիճակից ցանկանում են օգտվել «Մանչեստեր Սիթին» և «ՊՍԺ»-ն, որոնք պատրաստ են կատալոնյան ակումբին վճարել 250 միլիոն եվրո Լիոնել Մեսսիի դիմաց:

isport.ua-ի աղբյուրը հայտնում է, որ արգենտինացու հարազատների կարծիքով Բարսելոնան պատրաստ է հրաժեշտ տալ ֆուտբոլիստին, սակայն ակումբը հայտարարում է, որ հույս ունի Լեոյի հետ նոր պայմանագիր կնքել:

Մեսսին իր հերթին չի համաձայնում ակումբի առաջարկած պայմաններին և պահանջում է կրկնակի աշխատավարձի բարձրացում է պահանջում:

Իսպանիայի ներկայիս առաջնությունում Լիոնելը Բարսելոնայի կազմում անցկացրել է 26 հանդիպում, որոնց ժամանակ խփել է 25 գնդակ և արել 11 գոլային փոխանցում:




Լրահոս