Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խորը հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը»,- գրել է Մանասյանը։

























































































