19-ամյա հարբած երիտասարդը մահացու վրաերթի է ենթարկել երկու ոստիկանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ գիշեր Նովոսիբիրսկի Կիրովի շրջանում Toyota Camry-ի 19-ամյա վարորդը, ով ղեկին ոչ սթափ վիճակում էր, մահացու վրաերթի է ենթարկել երկու ոստիկանի:

Պատահարի մեղավորին արդեն ձերբակալել են, նա 19 տարեկան է, ղեկին է գտնվել ոչ սթափ վիճակում:

Ականատեսների խոսքով՝ վարորդը հարվածել է կայանած մի քանի մեքենաների, բախվել Զատկի արարողությանը մասնակցող մարդկանց, հետո երեք հարկանի բնակելի շինության, որտեղ Սուրբ Երրորդության ուղղափառ առաջնորդարանն է: Երբ ամբոխը ցրվել է, պարզ է դարձել, որ երթն ուղեկցող երկու ոստիկան է տուժել, ինչպես նաեւ եկեղեցու մեկ հավատացյալ:

Ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ կին ոստիկանը մահացել է շտապօգնության մեքենայում` հիվանդանոցի ճանապարհին, տղամարդը՝ հիվանդանոցում: Հավատացյալի ստացած վնասվածքների աստիճանի մասին ոստիկանությունը չի հաղորդում:

Ոստիկանությունը ծառայողական ստուգում է նշանակել:




Լրահոս