meteo-tv կայքը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքում այսօր եղանակը կպայմանավորի բարձր ճնշման դաշտով: Սպասվում է առանց տեղումների եղանակ:Այս գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 2-4 աստիճանով, քամին հյուսիս-արևմտյան 2-7 մ վրկ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 18-23 մ վրկ: Թեև տեղումները կդադարեն, սակայն քամու ուժգնացմամբ պայմանավորված հնարավոր է ցածր տեսանելիություն: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ավտոանապարհներին` մերկասառույց: Նշենք, որ այսօր ժամը 9.00-ի դրությամբ մերկասառուցյ է դիտվում Ալավերդի-Նոյեմբերյան, Մարտունի-Եղեգնաձոր և Գորիս-Կապան ավոտճանապարհահատվածներում:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն իր հերթին հորդորում է վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո:Մայրաքաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ, տեղ-տեղ մերկասառույց: Օդի ջերմաստռիճանը գիշերը -5 -7, ցերեկային ժամերին -1 +1,, երեկոյան -1 -3:
Եղանակը Հայաստանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ