Armenian text to speach

Վարորդները շարունակում են սահմանին մնալ. ովքե՞ր են զանգել նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բեռնափոխադրում իրականացնող մեքենաները կանգնած են ճանապարհներին, շարժ չկա, բայց ճանապարհները դեռ չեն փակել։ Ասում են` մենք խոսք ենք տվել, մեր խոստումը կպահենք։

ArmLur.am լրատվականի հետ զրույցում վարորդները հաղորդեցին, որ իրենց զանգել են ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունից։

«Էս ժամին շարժ չկա։ Ճանապարհները դեռ չենք փակել, բայց արդեն շխուր ա հելել։ Տրանսպորտի փոխնախարարն ա զանգել, որ էսօր չկար։ Ասում ա` ի՞նչ անենք, որ հա’մ մեզ համար, հա’մ ձեզ համար նորմալ լինի»,- ArmLur.am լրատվականին փոխանցեցին վարորդները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բեռնափոխադրում իրականացնող մեքենաների վարորդները պատրաստվում են առավոտյան ժամը 09:00-ից փակել Բավրա, Բագրատաշեն, Գոգավան անցակետերը։

ArmLur.am լրատվականի հետ զրույցում վարորդները հաղորդեցին, որ այս պահին հավաքվել են մոտ 300-400 վարորդ, տեղակայել են 200-ից ավելի ֆուռ առավոտյան սահմանային անցակետերը փակելու համար։ Նրանք տեղեկացրեցին, որ մինչև առավոտ էլի վարորդներ են միանալու։

 

Նանիկ Աղասյան




Լրահոս